Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Աղից հրաժարվելը կարող է ինֆարկտի հասցնել

Աղից հրաժարվելը կարող է ինֆարկտի հասցնել

Մեծ Բրիտանիայի առողջապահության ծառայության ներկայացուցիչները հավաստում են, որ այն դիետան, որը հարուստ է նատրիումով (կերակրի աղի հիմնական բաղադրությունը), կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը: Նրանք մարդկանց հորդորում են կրճատել կերակրում աղի օգտագործումը. դա կօգնի կանխել սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման վտանգը:

Սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ աղից լիովին հրաժարվելը ավելի մեծ վնաս կհասցնի, քան օգուտ, քանի որ դրա արդյունքում օրգանիզմում բարձրանում է քիմիական նյութերի մակարդակը, որը վտանգավոր է սրտի համար: Այս մասին գրում է The Daily Mail պարբերականը:

Մասնագետները վերլուծել են նախկին 167 ոսումնասիրությունները, որոնց մասնակցել է ավելի քան 40 հազ մարդ և պարզել, որ աղի օգտագործման նվազեցումը 2.5 տոկոսով բարձրացնում է խոլեստերինի մակարդակը և 7 տոկոսով`արյան մեջ տրիգլիցիրիդի համակենտրոնացումը, որը նպաստում է թրոմբոզի առաջացմանը:

«Աղից հրաժարվելու փոխարեն հրաժարվեք վատ սովորություներից`ծխելուց, ալկոհոլի օգտագործումից և հետևեք ձեր քաշին»,- խորհուրդ են տալիս գիտնականները:

Մեծահասակներին խորհուրդ է տրվում օրական օգտագործել 6գ աղ`1գ=40 միկրոգրամ յոդ: Անհրաժեշտ է նշել, որ ծովային աղը տարբերվում է յոդացված աղից: Ի տարբերություն յոդացված աղի`ծովային աղը յոդ չի պարունակում: Գիտնականները խորհուրդ են տալիս յոդացված աղ օգտագործել:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ